info@studyinarmenia.com


ՄԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ 20 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՍՏԱՆԱՆ ԱՆՎՃԱՐ ՍՈՎՈՐԵԼ ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ: ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՅՍ ՏԱՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԸ ԱՎԱՐՏԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ : ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՆԵԼ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼ info@studyinarmenia.com ԷԼ. ՀԱՍՑԵՈՎ: ԲՈԼՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ <ՄՈՍԿՎԱ, ԲԵՅՐՈՒԹ> ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ: ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Է ՕԳՈՍՏՈՍԻ 15: ՆԵՐԲԵՌՆԵԼ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ

Ինչու սովորել Հայաստանում

ՀՀ-ում ուսումնառության կարևորագույն չափորոշիչներից մեկը անվտանգությունն է քանի որ այն խաթարված է արդի աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայ մարդիկ պահպանել են հազարամյակներով ձեռք բերվաց ավանդույթնները,որի արդյունքում երկրում տիրում է մարդասիրության և հանդուրժողականության մթնոլորտ: ԲՈւՀ-երում գրեթե չկան մեր ժամանակների այնպիսի արատներ ինչպիսիք են թմրամոլությունը, մոլի խաղեր և այլն: Այստեղ էժան է՝ գրեթե ամենուր հնարավոր է գտնել համեղ էկոլոգիապես մաքուր և մատչելի սնունդ: Տրանսպորտը նույնպես շատ մատչելի է: Փողոցային հանցագործությունները խիստ կրճատված են՝ Երևանի փողոցներում շրջելու համար վտանգավոր ժամեր չկան: Հայաստանը ուսումնական ավանդույթների հարուստ փորձ ունեցող երկիր է, դրա վառ ապայցույցն է տեխնիկական և բնական գիտությունների համաշխարհային օլիմպիադաներից ստացած բազմաթիվ ոսկե մեդալները: Մասնագիտական առումով ամեն ԲՈւՀ-ում կան կայացած, համարում ունեցող գիտական դպրոցներ, որոնք առանձնահատուկ արժեք են հաղորդում Հայաստանում ձեռք բերած կրթությանը: Ուսումնական ծրագրերում առկա է ամբողջագիտական մոտեցումը, ինչը ուսանողի մոտ ստեղծում է լայն գիտական տեսահորիզոնի հետևանքով ձևավորվող գիտաստեղծագործական հենք:


«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծուել է 2016թ․ սեպտեմբերին: Հիմնադրամը նախագծում և կառուցում է «Իրական դպրոց» կրթական համակարգը ՀՀ տարածքում՝ հնարաւորութիւն տալով 15-21 տարիքային խմբի անձանց ձեռք բերել քաղաքացիական, ռազմագիտական եւ մասնագիտական արդիւնաւէտ գործունէութեան համար անհրաժեշտ նախնական փորձ, հմտութիւններ եւ գիտելիք` այդ ամէնը ստանալով սեփական շրջանում ապրելով, սովորելով եւ աշխատելով։ 2016թ․ սեպտեմբերից «Իրական դպրոցը» իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտութեան կրթական ծրագիրը՝ իւրօրինակ ձեւաչափով։ Կիրառում է ինչպէս դասական կրթութեան (liberal arts), այնպէս էլ ժամանակակից կրթութեան (progressive education) մօտեցումները, մասնաւորապէս՝ նախագծային ուսուցում (project based education, learning by doing), միահաւաք ուսուցման ծրագիր (integrated curriculum), առ-ցանց կրթական հարթակներ (coursera, khanacademy), ուսուցանելով ուսանել (learning by teaching), եւ պատրաստում է ուսանողներին յարատեւ կրթութեան (lifelong learning), քանի որ այլեւս կեանքը հնարաւոր չէ բաժանել «կրթութիւն» ֊ «աշխատանք» անջատ մասերի, եւ կրթութիւնը պիտի իրականացուի աշխատանքի միջոցով, իսկ աշխատանքը՝ անընդհատ ինքնակրթութեան եւ վերապատրաստման միջոցով։ Մասնագիտութեան «Համակարգերի տեսութիւն» անուանումը cybernetics մասնագիտութեան հայերէն անուանումն է։ Համակարգերի տեսութիւնը ընդհանուր բնորոշմամբ ուսումնասիրում է համակարգերի կառավարումը տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մասնագիտութեան նպատակն է տիրապետել համակարգային մօտեցումներին, գործիքաշարին եւ աշխարհայեացքին՝ բնական, գիտական, հասարակական երեւոյթների ուսումնասիրութեան (research), նախագծման (development), նմանակման (simulation) եւ կառավարման (control) գործում։ Ուսուցման տեւողութիւնը չորս տարի է՝ Ա, Բ, Գ, Դ կուրսեր, որոնք համապատասխանում են միջին մասնագիտական կրթական ծրագրի I–IV կուրսերին։ Ընդունելութիւնը կատարւում է հիմնական կրթութեան (Հայաստանում՝ 1-9 դասարաններ) հիմքով։ Ուսումնական ծրագիրը ներառում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչ, որն ապահովում է հիմնական կրթութեան հիմքով ուսանողների միջնակարգ կրթութիւն ստանալը եւ մասնագիտական բաղադրիչ, որը ապահովում է տուեալ մասնագիտութեան համար անհրաժեշտ գիտելիքների, հմտութիւնների եւ կարողութիւնների ձեռքբերումը։ Դասընթացն իրականացւում է ծրագրով սահմանուած եօթ ուղղահայեաց առարկաների միջոցով՝ վայելչագրութիւն, ճարտասանութիւն, տոմարագիտութիւն, առողջաբանութիւն, գիւղատնտեսութիւն, զինագործութիւն և ճարտարագիտութիւն։ Այս առարկաները կառուցուած են ուղղահայեաց կամ միահաւաք մօտեցմամբ։ Բովանդակային առումով ուղղահայեաց առարկաները ծածկում են հանրակրթական ծրագրի առարկաները եւ համալրւում են մասնագիտական առարկաներով։ Ա տարին ներառում է ՀՀ հանրակրթական աւագ դպրոցի (high school) արհեստագործական հոսքի X-XII դասարանների օրինակելի ուսումնական ծրագիրը։ Բ, Գ եւ Դ տարիները ծածկում են «Համակարգերի տեսութիւն» մասնագիտութեան կրթական ծրագիրը՝ EHEA ShortCycle (Level 5) մակարդակով։ Առաջին փորձարարական ծրագիրն իրականացւում է 2016թ. սեպտեմբերից՝ 20 ուսանողի համար՝ Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և Ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՆ հաստատմամբ, եւ ԻՏՁՄ անդամ ՏՀՏ կազմակերպութիւնների հովհանաւորութեամբ, որոնք նաեւ հանդիսանում են ուսանողների ապագայ գործատուներ։

Հայաստանում կանցկացվի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքահայ դպրոցականների համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), որը Հայաստանում իրականացնում է տեխնոլոգիական կրթական բազմաթիվ ծրագրեր, նախաձեռնել է նոր ֆորմատի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքի և Հայաստանի դպրոցականների համար: Տեխնոլոգիական ճամբարի նպատակն է ամառային հանգստի պայմաններում Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին փոխանցել ինժեներական նախնական հմտություններ, հայրենաճանաչության գիտելիքներ, ստեղծել հարթակ սփյուռքի և ՀՀ-ի երիտասարդների շփման համար և ամրապնդել նրանց միջև կապն ու հնարավոր հետագա համագործակցությունը: 8 օրյա տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է հատուկ մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ, նախնական հրազենային պատրաստություն, բուժ.պատրաստություն, քարտեզագիտություն) և մի շարք ժամանցային ծրագրերով: Միջոցառումները կանցկացվեն համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող ջոկատավարներների կողմից: Կապահովվի 3 անգամյա սնունդ և անհրաժեշտ գույքով կահավորված հարմարավետ սենյակներ: Ճամբարի տարածքում գործում է բուժ. կետ, որտեղ երեխաները ճամբարի սկզբում բուժզննում կանցնեն և մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն: Ամառային ճամբարին կարող են մասնակցել Սփյուռքում բնակվող 10-17 տարեկան երեխաները, ինչպես նաև ՀՀ-ի բոլոր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաները և հայաստանյան ընկերությունների աշխատակիցների երեխաները: Համապատասխան ֆինանսական միջոցներ ձեռք բերելու դեպքում, ճամբարին կմասնակցեն նաև անապահով ընտանիքի երեխաներ: Ամառային տեխնոլոգիական ճամբարի վճարը մեկ երեխայի համար կազմում է 350 $: Հավելյալ տեղեկությունների և մասնակցության համար դիմել ծրագրի համակարգող Աննա Սարգսյանին` հեռ. +37491009181, էլ.հասցե anna.sargsyan@uite.org technological camp concept_Diaspora_ARM