info@studyinarmenia.com

Համալսարաններ

lomonosov

Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղ

Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը աշխարհի լավագույն բուհերից մեկի առաձնացված կառուցվածքային ստորաբաժանում է:
Մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը 2015թ. մարտի 31-ից: Ուսանողների առաջին ընդունելությունը անց է կացվել 2015թ. հուլիսին:
Կրթական գործընթացը իրականացվում է ՄՊՀ ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան:
Ուսուցումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում և պայմանագրային հիմունքներով:
Դասավանդում է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ առաջատար պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռուսերեն լեզվով:
Մասնաճյուղում գործում է բակալավրի 6 ծրագիր.
• Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
• Իրավաբանություն
• Միջազգային հարաբերություններ
• Լրագրություն (Մուլտիմեդիա լրագրություն, Գովազդ և հասարակայնության հետ կապեր)
• Լեզվաբանություն
• Տնտեսագիտություն

Ընդունելությունը իրականացվում է 2 քննությունների արդյունքների հիման վրա՝ Ռուսաց լեզու (փոխադրություն), պրոֆիլային առարկա:

Շրջանավարտներին շնորհվում է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դիպլոմ:

Հասցե: ՀՀ, Երևան, Այգեստան 8
Հեռ.: (+374 11) 900 110
E-mail: info@msu.am
URL: msu.am


politexnik

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ /հիմնադրամ/

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իրավահաջորդն է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933թ.՝ ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։
Ներկայումս ՀԱՊՀ-ում սովորում են ավելի քան 8000 ուսանողներ, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է 712 հոգուց։
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը զարգացել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985թթ. հասել իր զարգացման գագաթնակետին` ունենալով 25000 ուսանող և 65-ից ավելի մասնագիտություններ, դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ 8 տասնամյակների ընթացքում համալսարանը երկրին տվել է ավելի քան 116 հազար շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում։
Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական ծրագրեր` մասնագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։
Բացի հիմնական ծրագրերից, համալսարանն առաջարկում է նաև շարունակական կրթության լրացուցիչ ծրագրեր։
Համալսարանի մասնագիտացումների տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի 48 բակալավրական, 44 մագիստրոսական և 20 հետազոտական մասնագիտություններով, որոնք իրականացվում են Երևանի և մարզերի կրթահամալիրների 37 ամբիոնները միավորող 7 ֆակուլտետներում։
Երևանում գործում են Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտները (ՄՄՏԴ) և հետևյալ ֆակուլտետները.
• Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության
• Ընդերքաբանության և մետալուրգիայի
• Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի
• Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի
• Կիբեռնետիկական
• Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի
• Հեռակա ուսուցման

ՀԱՊՀ -ն ունի Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, որտեղ հայերեն և անգլերեն լեզուներով սովորում են 87 ուսանողներ և ասպիրանտներ Իրանից, Հնդկաստանից, Սիրիայից, Նեպալից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից։
Համալսարանը ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ և գիտական կենտրոններ։ Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, ERASMUS-MUNDUS, ERAS֊MUS+, INTAS, COST, NATO Science, SCOPES, DAAD, USAID, OSI, FP և այլն )։
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։
Հետազոտական ենթակառուցվածքը ներառում է մի շարք լաբորատորիաներ և գիտական խմբեր, որտեղ պետբյուջետային միջոցներով և միջազգային տարբեր դրամաշնորհների ֆինանսավորմամբ իրականացվում են տասնյակ հետազոտական նախագծեր։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
հասցե՝ Տերյան 105, ք. Երևան, ՀՀ
Հեռ.` ( 374 10) 56 79 68
Էլ.փոստ` info@seua.am
Կայք էջ` www.polytech.am


lomonosov

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայ-Ռուսական համալսարանը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված համաձայնագրին համապատասխան 1997 թ.: Բուհի ռեկտորն է ՀՀ նախկին վարչապետ, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Արմեն Ռազմիկի Դարբինյանը:
ՀՌՀ առաջնահերթ խնդիրը այնպիսի որակյալ կադրերի պատրաստումն է, որոնք պահանջարկ կունենան աշխատանքի միջազգային շուկայում: Շրջանավարտները ստանում են հայկական և ռուսական պետական նմուշի դիպլոմներ:
ՀՌՀ-ն իրականացնում է 64 կրթական ծրագրեր (բակալավր, մագիստրոս, մասնագետ որակավորմամբ) հայկական և ռուսական բաժիններում: Համալսարանում գործում են 5 ինստիտուտներ՝ Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների, Էկոնոմիկայի և բիզնեսի, Իրավունքի և քաղաքականության, Հումանիտար գիտությունների, Մեդիայի, գովազդի և կինոյի: Աշխատանքում ներգրավված են բարձրակարգ մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ուսումնական գործընթացի իրականացումը ամենաբարձր մակարդակով: Համալսարանում գործում է ասպիրանտուրա (36 մասնագիտություն) և դոկտորանտուրա (6 ուղղություն):
Համալսարանը տվել է բարձրորակ մասնագետների մի քանի սերունդներ, որոնք հաջողությամբ կիրառում են իրենց ստացած գիտելիքները կյանքում, և երիտասարդ գիտնականներ, ովքեր լուրջ հաջողությունների են հասել գիտության բնագավառում, և այսօր Հայ-Ռուսական համալսարանը դարձել է տարածաշրջանի կրթական և գիտական առաջատար կենտրոններից մեկը:

Հեռ.: (+374 10) 27-70-52
E-mail: rector@rau.am
URL: http://www.rau.am/


lomonosov

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ <<ՈՒՐԱՐՏՈՒ>> ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինքնաճանաչումը իմացության հիմքն է

Սա է հանրապետությունում հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բնագավառում միակ մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատության` Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի <<Ուրարտու>>համալսարանի կարգախոսը:

Համախմբվելով համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանի շուրջը` հանրապետության վաստակաշատ և անվանի հոգեբանները կարողացան շատ կարճ ժամանակում ստեղծել այնպիսի ուսումնական հաստատություն, որն իր մասնագիտական ուղղվածությամբ և կադրերի պատրաստման բարձր մակարդակով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Համալսարանի հիմնադիրները հստակ գիտակցում էին, որ միջազգային կառուցվածքներին ինտեգրվող նորաստեղծ պետությանը` Հայաստանին, անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ ոչ միայն տնտեսության, այլև գիտության և մշակույթի բնագավառներում:

Հոգեբանական բուհ հիմնելու գաղափարն առաջացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի ժամանակ: Այդ ծանր աղետը, որն ընդգրկեց հանրապետության զարգացած արդյունաբերութուն, խիտ բնակություն, հարուստ մշակութային և ազգային ավանդույթներ ունեցող հյուսիս-արևմտյան շրջանները, վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց քաղաքներ և գյուղեր` իր հետ տանելով հազարավոր մարդկանց կյանքեր, իսկ ողջ մնացածներին թողեց ավերակներ, անասելի հոգեկան ապրումներ, որոնք կապված էին նյութական և մարդկային անփոխարինելի կորուստների հետ:

Հանրապետությանն անհրաժեշտ էր ունենալ սեփական հոգեբանական դպրոց, որի շրջանավարտները ծանոթ կլինեին մեր ազգային դիմագծին, սովորույթներին և ավելի հեշտ կաշխատեին ազգաբնակչության հետ: Հաշվի առնելով այս իրավիճակը և ժամանակի պահանջը` <<Ուրարտու>> համալսարանը 1991թ. իր դռները բացեց մեր հանրապետության երիտասարդների առջև, որոնք ցանկություն ունեին ստանալ հոգեբանական բարձրագույն կրթություն:

ՈՒՐԱՐՏՈՒՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԷ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

1. <<ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ>>

Մասնագիտացումները.
o ԿԼԻՆԻԿԱԿԱՆՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
o ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՎ

ՄԵՆԵՋՄԵՆԹ
o ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԵՎՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
o ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
o ԴԱՏԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
o ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2.ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Կորյունի 19ա
Հեռ.` ( 374 10) 52- 82- 42
Ֆաքս` ( 374 10 ) 56-64-63
Էլ.փոստ` urartu1@mail.ru, urartuuniversity@yahoo.com
Կայք էջ` www.urartuuniversity.com


Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիա

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1996 թ- ին՝ դիզայն մասնագիությամբ:
Պետական Հավաստագիր է ստացել 2002թ-ին:
Ակադեմիայի բազմաթիվ շրջանավարտներ Հայաստանի դիզայներների, դիզայներների միջազգային միության ասոցացիայի և հայ կիռարական արվեստների և դիզայնի միության անդամներ են:

Այս տարիների ընթացքում ակադեմիան մասնակցել և կազմակերպել է շուրջ 245 ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություններ և մրցույթներ, որոնցից 20-ը հանրապետական, 39-ը միջազգային, 186-ը ներբուհական են:

Միջազգային մրցույթներում թե ակադեմիան և թե ուսանողները արժանացել են ամենաբարձր կարգի (մոտ 70) դիպլոմների, մեդալների, պավոգրերի և Գրան-Պրի մրցանակների:

Ակադեմիային առընթեր գործում է քոլեջ՝ դիզայն մասնագիտությամբ:

Ակադեմայում ուսման տևողությունը չորս տարի է:
Ակադեմիան և քոլեջը ունեն հետևյալ մասնագիտությունները՝
1. Ինտերյերի դիզայն:
2. Գրաֆիկական դիզայն:
3. Հագուստի դիզայն:

Հասցե` ՀՀ , ք Երևան Հակոբ Հակոբյան 3
Հեռ.` (+374 10) 23-00-89
Էլ.փոստ` gaaa1996@gmail.com